-
30.11.2016|
12:44
Նոյեմբերի 30-ին, ժամը 15:00-ին, Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում տեղի կունենա պատմաբան, մշակութաբան, թանգարանագետ Նորա Դայանի «Մշակութային և բնության պահպանության ու պաշտպանության խնդիրները միջազգային կոնվենցիաներում և ՀՀ օրենքներում» ժողովածուի շնորհանդեսը:
-
26.11.2016|
14:06
Մոսկվայի Սոֆիական առափնյա տարածքում հնագետները պեղումների ժամանակ գանձ են հայտնաբերել՝ կապարից պատրաստված 196 առևտրային կնիք: Գաղտնատուփն այնտեղ է եղել 1812 թվականի Հայրենական պատերազմի ժամանակներից:
-
26.11.2016|
14:05
Իսրայելի Էհուդ քաղաքում պեղումների ժամանակ Թել-Ավիվից ժամանած ուսանողուհիներից մեկը 3800 տարվա վաղեմության կուժ է գտել, որի վերևի հատվածում նստած մարդու արձանիկ է քանդակված:
-
25.11.2016|
12:05
Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են քաղաք, որի տարիքը հաշվվում է 7 հազար տարի: Պեղումների վայրում գտնվել են շենքեր, գործիքներ, կենցաղային ու խոհանոցային իրեր և վիթխարի դամբարաններ: Քաղաքը Նեղոսի ափին է, փարավոն Սեթի Առաջինի տաճարի մոտ` Աբիդոսում:
-
25.11.2016|
11:04
Այս աշխատանքս ծրագրել էի ամփոփել-ավարտել այլ կերպ, սակայն մտադրությունս փոխեցի Իլհամ Ալիևի հերթական հոխորտանքին նոյեմբերի 16-ին «Գոլոս Արմենիի» թերթի միջոցով նախագահ Սերժ Սարգսյանի համարժեք պատասխանի պատճառով: Եվ ահա թե ինչու:
-
23.11.2016|
16:28
Վանա լճի և նրա հարակից տարածքների մաքրման աշխատանքների ժամանակ թուրքական FİVA ընկերությունը լճի հատակից խաչքարեր ու թնդանոթի քարե կլոր արկեր է հայտնաբերել:
-
22.11.2016|
08:35
Կարծում եմ՝ ավելորդ չի լինի համաշխարհային ու այլ բանկերի կողմից անկախ Հայաստանում իրականացված ներդրումային քաղաքականության ուսումնասիրությունը:
-
18.11.2016|
11:36
Գիտնականները 85 %-ով համոզված են, որ մասունքները իտալացի գեղանկարչինն են: Մարդկային մասունքները, որ գտնվել են Տոսկանայի հինավուրց եկեղեցու անանուն գերեզմանում 1956-ին, գործնականում անկասկած պատկանում են Վերածննդի հայտնի նկարիչ Միքելանջելո դա Կարավաջիոյին, կարծում են իտալացի գիտնականները:
-
18.11.2016|
11:32
Մայաների քաղաքակրթության ամենահայտնի ու ուսումնասիրված բուրգերից մեկը՝ Կուկուլկանը, որ Մեքսիկայում է, Յուկատան թերակղզու Չիչեն-Իցա քաղաքում, գիտնականներին անակնկալ մատուցեց, երբ նրանք արդեն 1930-ական թվականներից հայտնի ներքին բուրգում ևս մեկ բուրգ բացահայտեցին, որ Կուկուլկանը դարձնում է եռաբուրգ:
-
18.11.2016|
09:19
Եթե ամփոփելու լինենք 1905 թ. փետրվարի 6-9-ին Բաքվում տեղի ունեցած հայ ադրբեջանական (այսուհետ կօգտագործեմ ադրբեջանցի եզրը` խնդրի արդիականությունը հասու դարձնելու համար) առաջին զանգվածային զինված ընդհարման հետևանքները, ապա կտեսնենք հակասական պատկեր: